Skip to main content

Պատվաստումների մասին տարածվող հեշթեգերն ու մանիպուլյատիվ լուրերը



Ի՞նչ հեշթեգեր են տարածվում 

Կորոնավիրուսային համավարակի ցուցանիշների ավելացմանը զուգահեռ, նաև շատանում են պատվաստանյութերի մասին շրջանառվող տարբեր լուրերը: Դրանց դեմ հեշթեգերով տարբեր ակցիաներ են կազմակերպվում ֆեյսբուքյան խմբերում: Օրինակ տարածվածներից են ՝ #մի_պատվաստվեք, #ոչ_պատվաստումներին, #չենթարկվել_կառանտինին և այլն: Հեշթեգերով տարածում են մանիպուլյատիվ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ սունկ կայքերից : Ներկայացնում ենք շրջանառվող լուրերից մեկը:
Օրինակ՝ Եթե չեք ցանկանա պատվաստվել, ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց գնալ կամ ընդունվել աշխատանքի. Ո՞վ է առողջապահության նախարարը մանիպույատիվ վերնագիրը կրող նյութը չի համապատասխանում բովանդակությանը: Հոդվածի մեջ ինտերակտիվ լինկ է դրված, որը տանում է հրապարակման հեղինակի՝ «Գեոպոլիտիկա» կայքի հիմնադիր Վահե Աղաջանյանի, ֆեյսբուքյան օգտահաշիվ: Սակայն նրա էջում այդ գրառումը բացակայում է: Նյութը պարբերաբար տարածվել է ֆեյսբուքյան 2 էջի միջոցով՝ Yerevan Info և Goodinfo TV: Երկուսն էլ հրապարակումները արել են նույն օրը՝ ժամերի տարբերությամբ: Նյութը ֆեյսբուքում տարածվել է ապրիլի 16-ին, հունվարի 18-ին, 31-ին և մայիսի 23-ին:

Երկու էջերի հրապարակումները միասին ունեն 3712 հավանում, 5218 մեկնաբանություն և 994 տարածում: Երկու էջերն էլ հրապարակում են նույն կայքի՝ «Live49Media.com»-ի, հոդվածները:



Այդպիսի լուր է հրապարակել նաև «most-new.com»-ը, սակայն մի փոքր փոփոխված, տարածում է միայն «ինտրիգային» հատվածը: Եթե չպատվաստվեք կորոնավիրուսի դեմ չեք կարողանա վարկ վերցնել, սրճարան գնալ, գնումներ կատարել, երկրից դուրս գալի և այլն, սակայն այս դեպքում հաղորդագրությունը վերագրում են մեկ այլ օգտատիրոջ՝ Արսեն Արամյանին: Ինտերակտիվ հղումը բացակայում է: Լուրը ֆեյսբուքում հրապարակվել է մայիսի 26-ին և տարածվել է 2 խմբում` Most.am և ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ :


Ի՞նչ մեկնաբանություններ են տարածվում 


Նյութերից բացի շատ են նաև պատվաստանյութերի մասին կեղծ ինֆորմացիա տարածող մեկնաբանությունները:

Այն, որ պատվաստանյութը առնվազն 5-7 տարվա փորձարկում պետք է անցնի, չի համապատասխանում իրականությանը:
«Պատվաստանյութը ձևավորվել է արագ, բայց կլինիկական փորձարկումներին երկար ժամանակ է հատկացվել: Անվտանգությունը ոչ մի կերպ չի տուժել»,- այս մասին տեղեկացրել է «Henry Ford Health Systems» ընկերության բժիշկ Դենիս Քանինգհեմը:
 Նման գրառումներ կատարող օգտահաշիվներից շատերը կեղծ են կամ ունեն էջերում 2-3 լուսանկար, ընդ որում անձնական 1 կամ առավելագույնը 2 նկար: Օրինակ՝ Ма Рия  անունով օգտատերը պարբերաբար փոխում է գլխավոր լուսանկարն ու ներբեռնում է կեղծ լուսանկարներ: Ընկերների ցանկը հասանելի չէ, լուսանկարներն էլ հավանում չունեն: Այս օգտատերը մեկնաբանությունների միջոցով տարածում է կեղծ տեղեկատվություն:



Լիանա Հակոբյան


Comments

Popular posts from this blog

Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ

  Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները:  Գրավիչ վերնագրեր Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն:  Այդ գովազդները բացելիս հաճախ տեսնում ենք կայքեր, որոնց հասցեները տարբեր են, բայց կառուցվածքը շատ նման է:  «Հերոսները » Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս: Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկր

Դեպի Ասիա

Այս հղումով անցնելիս կարող եք տեսնել Չինաստանի 5 տեսարժան վայրերի քարտեզը: