Skip to main content

Խաբեության կայքեր




 Լրատվական կայքը հրապարակել է մի լուր ըստ, որի վարչապետի տիկին Աննա Փաշինյանը  վատ լուր է հրապարակել: 

ՈՒսումնասիրեցինք կայքը. հրապարակումը կայքում կատարվել է 22.01.2021-ին :

ՈՒսումնասիրեցինք նաև Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզեցինք, որ նա հրապարակումը կատարել է 14.10.2019-ին 




  Լրատվական կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

Կայքում հրապարակումը  կատարվել է 05.06.2021-ին 

Հրապարակման մեջ գրված է, որ Ռիտա Սարգսյանը հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ ինչ-որ բան է անում:

ՈՒսումնասիրենցինք Ռիտա Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:  Նա  20.11.2020-ին հրապարակում է կատարել, որտեղ նշել է Ռիտա Սարգսյանի մահվան մասին:

ԱԺ պաշտոնական էջը հրապարակել է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

New Channel tv յութուբյան էջը տեղադրել է տեսահոլովակ,  որտեղ ասվում է, որ մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Տեսահոլովակը դետելուց հետո պարզեցինք, որ այն ինչ գրված է իբրև վերնագիր չի համապատասխանում տեսահոլովակին: 

Տեսահոլովակը տեղադրվել է 20.05.2021-ին: 

ՈՒսումնասիրեցինք Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ նա  15.05.2021-ին Իլհամ Ալիևի հետ տեսահոլովակ է հրապարակել:

Էջում տեղադրված հոլովակները հիմնականում  պարունակում են ապատեղեկատվություն: 



Ֆեյսբուքյան SBlog.am  էջում 29.01.2020-ին   տեղադրավել է  orer.am կայքի  հղումը այն մասին, որ մահացել է  ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան: Հղումի  խորագրի ներքո տեղադրված է տեսահոլովակ, որը դիտելուց հետո պարզեցինք, որ այն ամենևին էլ չի համապատասխանում վերընշվածին: Տեսահոլովակում ասվում է , որ շատ կայքեր հրապարակում են այս ապատեղեկատվությունը և որ, այն չի համապատասխանում իրականությանը:

 Կայքի հրապարակումները  հիմնականում պարունակում են  ապատեղեկատվություն  և ծառայում են ընտրական քարոզարշավի գովազդներին:


 

Ուսումնասիրեցինք Ալլա Պուգաչովայի ինստագրամյան պաշտոնական էջը, որտեղ նա ակտիվ հրապարակումներ է կատարում: Վարջին լուսանկարը տեղադրել է մայիսի 25-ին:


 06.06.2021-ին հրապարակել  է հոլովակ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի մասին, որտեղ գրված է,  որ նա 275.000 դրամ արժողությամբ կոշիկ է գնել: Հոլովակը մինջև վերջ դիտելուց հետո տեսանք , որ ոչ մի կոշիկ էլ չկա :Կայքի հոլովակները  հիմնականում պարունակում են գովազդներ: 

Ուսումնասիրեցինք Հռիփսիմե Հոկոբյանի պաշտոնական  ինստագրամյան էջը. այնտեղ նա մայիսի 5-ից հետո ոչ մի հրապարակում չի արել: 







ՈՒսումնասիրեցինք նաև նրա  ֆեսյբուքյան պաշտոնական էջը որտեղ նույնպես ոչինչ չգտանք,    վերջին հրապարակումը եղել է մայիսի 20-ին:


Նրա յութուբյան էջում նույնպես չգտանք նման տեսագրություն: Վերջին հրապարակումը եղել է մարտ ամսին:



 Համացանցում կան հազարավոր լրատվական կայքեր, բայց ոչ բոլորն են վստահելի : Այս կայքերը մեզ չեն տալիս իրական լուրերի թարմացում: Նրանք իրենց կեղծ լուրերը մեզ են հրամցնում որպես իրական լուր:  Նման  կայքերը անվանվում են ապատեղեկատվություն տարածող  կեղծ լուրերի կայքեր:  Օգտագործելով գրավիչ վերնագրեր և հետաքրքիր պատկերներ ՝  նրանք  ապահովում  են իրենց ինտերնետային էջին  դիտելիություն  ու այս դիտելիության արդյունքում մեծ գումարներ են աշխատում:  Այսպիսով, այն ամենին, ինչ կարդում ենք կամ բացում ենք ինտերնետում,  չպետք է հավատանք, քանի որ դրանցից շատերը իրական չեն: 

Comments

Popular posts from this blog

Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ

  Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները:  Գրավիչ վերնագրեր Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն:  Այդ գովազդները բացելիս հաճախ տեսնում ենք կայքեր, որոնց հասցեները տարբեր են, բայց կառուցվածքը շատ նման է:  «Հերոսները » Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս: Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտություննե...

Պատվաստումների մասին տարածվող հեշթեգերն ու մանիպուլյատիվ լուրերը

Ի՞նչ հեշթեգեր են տարածվում   Կորոնավիրուսային համավարակի ցուցանիշների ավելացմանը զուգահեռ, նաև շատանում են պատվաստանյութերի մասին շրջանառվող տարբեր լուրերը: Դրանց դեմ հեշթեգերով տարբեր ակցիաներ են կազմակերպվում ֆեյսբուքյան խմբերում: Օրինակ տարածվածներից են ՝ #մի_պատվաստվեք , #ոչ_պատվաստումներին , #չենթարկվել_կառանտինին և այլն: Հեշթեգերով տարածում են մանիպուլյատիվ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ սունկ կայքերից : Ներկայացնում ենք շրջանառվող լուրերից մեկը: Օրինակ՝ Եթե չեք ցանկանա պատվաստվել, ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց գնալ կամ ընդունվել աշխատանքի. Ո՞վ է առողջապահության նախարարը մանիպույատիվ վերնագիրը կրող նյութը չի համապատասխանում բովանդակությանը: Հոդվածի մեջ ինտերակտիվ լինկ է դրված, որը տանում է հրապարակման հեղինակի՝ «Գեոպոլիտիկա» կայքի հիմնադիր Վահե Աղաջանյանի, ֆեյսբուքյան օգտահաշիվ: Սակայն նրա էջում այդ գրառումը բացակայում է: Նյութը պարբերաբար տարածվել է ֆեյսբուքյան 2 էջի միջոցով՝ Yerevan Info և Goodinfo TV : Երկուսն էլ հրապարակումնե...