Skip to main content

Posts

Թանգարաններ Աշխարհի արտասովոր թանգարանները   Հ ղումով անցնելիս կարող եք տեսնել թանգարանները:  
Recent posts

Դեպի Ասիա

Այս հղումով անցնելիս կարող եք տեսնել Չինաստանի 5 տեսարժան վայրերի քարտեզը:

Զբոսաշրջությունը Հայաստանում Covid-19-ի ժամանակ

Նոր կորոնավիրուսի համավարակը և տարբեր երկրների կողմից խիստ սահմանափակումների սահմանումը մեծ ազդեցություն ունեցան համաշխարհային տուրիզմի վրա: Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ևս փոփոխությունների ենթարկվեց՝ բազմաթիվ տուրիստական ընկերություններ ունեցան եկամտի կրճատում, մասնակի կամ ամբողջական դադարեցրին իրենց գործունեությունը, նվազեցրին աշխատավարձերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն` 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 86 524 մարդ անցյալ տարվա 307 590-ի համեմատ և նվազել են գրեթե 72%-ով։ Հայաստանից արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը ևս նվազել է։ Նույն ժամանակահատվածում արտագնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 44 574 մարդ, որը նախորդ տարվա 279 435-ի համեմատ նվազել է մոտ 84%-ով։ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2021թվականին ներգնա զբոսաշրջիկների մեծամասությունը Ռուսաստանի քաղաքացի է եղել, իսկ Հայ

Քանի՞ օտարերկրացի ուսանող է սովորում ՀՀ բուհերում

Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների կարևոր խնդիրներից մեկն է: Ամեն տարի Հայաստան են ժամանում հարյուրավոր օտարերկյա քաղաքացիներ, ինչպես նաև սփյուռքահայեր ՀՀ բուհերում կրթություն ստանալու նպատակով: Ըստ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության (ԿԳՄՍ) պաշտոնական տվյալների՝ 2020-2021թթ-ին արտերկրից 985 օտարերկրացի է ժամանել Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Օտարերկրացիների մեծ մասը եկել է Իրանից, Հնդկաստանից և Հորդանանից: Այլ երկրներից ժամանած ուսանողների թվին կարող եք ծանոթանալ քարտեզում: Պետք է նշել, որ նախորդ տարվա հետ համեմատած ցուցանիշը նվազել է: 2019-2020թթ-ին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմել էր 1406 օտարերկրացի: Այս տարի զգալիորեն աճել է սփյուռքահայ դիմորդների թիվը: Նախորդ տարի ՀՀ բուհեր դիմել էր 954 սփյուռքահայ: Մինչդեռ այս տարի ցուցանիշն աճել է՝ հասնելով 3518 -ի: Սփյուռքահայերի մեծ մասը եկել է Վրաստանից, Ռուսաստանից և Սիրիայից: Այլ երկրներից ժամանած սփյուռքահայ ուսանողների թվին կարող ե

Գրադարանների կարևոր դերը մեր կյանքում

Այցելել ենք մայրաքաղաքի երեք գրադարան: Ամենաշատ ընթերցված գիրքը Աետիք Իսահակյանի անվան գրադարան- Խալեդ Հոսսեին «Օդապարուկ թռցնողը» Խնկո-Ապոր գրադարան-Ջոան Ռոուլինգ -«Վիպաշար Հարրի Փոթերի մասին» Թիվ 5 գրադարան- Էլիֆ Շաֆաք- «Ստամբուլի Բիճը» Ամսական ընթերցողների թիվը > Տարեկան ընթերցողների թիվը Տարեկան ընթերցված գրքերի քանակը Ընթերցողները ավելի շատ նախընտրում են գիրքը տուն տանել Գրադարանները գրքերի աշխարհ են, որոնք մեծ դեր ու նշանակություն ունեն մարդու կյանքում: Այստեղ կարելի է ինքնակրթվել,մտավոր զարգացում ստանալ: Գրքերն են, որ մեզ սովորեցնում են ճանաչել աշխարհը , նաև գեղագիտական ճաշակ են ձևավորում: Շատերն են սիրում ընթերցել, սակայն բոլորը չէ,որ հնարավորություն ունեն իրենց անհատական սեղանին ունենալ անհրաժեշտ կամ սիրելի գիրքը: Այստեղ օգնության են գալիս գրադարանները: Միայն գրադարան այցելելով է, որ այդ գրքերը հասանելի են դառնում: Երեք գրադարանները համեմատելիս պարզեցինք, որ բոլոր առումներով առաջատարը Ավետիք Իսահակյանի

Խաբեության կայքեր

  Լրատվական կայքը հրապարակել է մի լուր ըստ, որի վարչապետի տիկին Աննա Փաշինյանը  վատ լուր է հրապարակել:  ՈՒսումնասիրեցինք կայքը. հրապարակումը կայքում կատարվել է 22.01.2021-ին  : ՈՒսումնասիրեցինք նաև Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզեցինք, որ նա հրապարակումը կատարել է 14.10.2019-ին    Լրատվական կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Կայքում հրապարակումը  կատարվել է 05.06.2021-ին  Հրապարակման մեջ գրված է, որ Ռիտա Սարգսյանը հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ ինչ-որ բան է անում: ՈՒսումնասիրենցինք Ռիտա Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:  Նա  20.11.2020-ին հրապարակում է կատարել, որտեղ նշել է Ռիտա Սարգսյանի մահվան մասին: ԱԺ պաշտոնական էջը հրապարակել է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ: New Channel tv  յութուբյան էջը տեղադրել է տեսահոլովակ,  որտեղ ասվում է, որ մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  Տեսահոլովակը դետելուց հետո պարզեցինք, որ այն ինչ

Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ

  Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները:  Գրավիչ վերնագրեր Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն:  Այդ գովազդները բացելիս հաճախ տեսնում ենք կայքեր, որոնց հասցեները տարբեր են, բայց կառուցվածքը շատ նման է:  «Հերոսները » Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս: Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկր