Այցելել ենք մայրաքաղաքի երեք գրադարան:
Ամենաշատ ընթերցված գիրքը
Աետիք Իսահակյանի անվան գրադարան- Խալեդ Հոսսեին «Օդապարուկ թռցնողը»
Խնկո-Ապոր գրադարան-Ջոան Ռոուլինգ -«Վիպաշար Հարրի Փոթերի մասին»
Թիվ 5 գրադարան- Էլիֆ Շաֆաք- «Ստամբուլի Բիճը»
Ամսական ընթերցողների թիվը
>
Տարեկան ընթերցողների թիվը
Տարեկան ընթերցված գրքերի քանակը
Ընթերցողները ավելի շատ նախընտրում են գիրքը տուն տանել
Գրադարանները գրքերի աշխարհ են, որոնք մեծ դեր ու նշանակություն ունեն մարդու կյանքում: Այստեղ կարելի է ինքնակրթվել,մտավոր զարգացում ստանալ: Գրքերն են, որ մեզ սովորեցնում են ճանաչել աշխարհը , նաև գեղագիտական ճաշակ են ձևավորում: Շատերն են սիրում ընթերցել, սակայն բոլորը չէ,որ հնարավորություն ունեն իրենց անհատական սեղանին ունենալ անհրաժեշտ կամ սիրելի գիրքը: Այստեղ օգնության են գալիս գրադարանները: Միայն գրադարան այցելելով է, որ այդ գրքերը հասանելի են դառնում:
Երեք գրադարանները համեմատելիս պարզեցինք, որ բոլոր առումներով առաջատարը Ավետիք Իսահակյանի գրադարանն է, քանի որ գրադարանում են գտնվում «Ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ը, <<Ամերիկյան կենտրոն>>-ի <<ՏեխնոԼաբ>> ենթաբաժնը ու էլի մի քանի բաժիններ:
Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները: Գրավիչ վերնագրեր Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն: Այդ գովազդները բացելիս հաճախ տեսնում ենք կայքեր, որոնց հասցեները տարբեր են, բայց կառուցվածքը շատ նման է: «Հերոսները » Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս: Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտություննե...




Comments
Post a Comment