Skip to main content

Քանի՞ օտարերկրացի ուսանող է սովորում ՀՀ բուհերում


Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների կարևոր խնդիրներից մեկն է: Ամեն տարի Հայաստան են ժամանում հարյուրավոր օտարերկյա քաղաքացիներ, ինչպես նաև սփյուռքահայեր ՀՀ բուհերում կրթություն ստանալու նպատակով:

Ըստ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության (ԿԳՄՍ) պաշտոնական տվյալների՝ 2020-2021թթ-ին արտերկրից 985 օտարերկրացի է ժամանել Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Օտարերկրացիների մեծ մասը եկել է Իրանից, Հնդկաստանից և Հորդանանից:
Այլ երկրներից ժամանած ուսանողների թվին կարող եք ծանոթանալ քարտեզում:

Պետք է նշել, որ նախորդ տարվա հետ համեմատած ցուցանիշը նվազել է: 2019-2020թթ-ին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմել էր 1406 օտարերկրացի:

Այս տարի զգալիորեն աճել է սփյուռքահայ դիմորդների թիվը: Նախորդ տարի ՀՀ բուհեր դիմել էր 954 սփյուռքահայ: Մինչդեռ այս տարի ցուցանիշն աճել է՝ հասնելով 3518-ի:
Սփյուռքահայերի մեծ մասը եկել է Վրաստանից, Ռուսաստանից և Սիրիայից:
Այլ երկրներից ժամանած սփյուռքահայ ուսանողների թվին կարող եք ծանոթանալ քարտեզում:

Comments

Popular posts from this blog

Պատվաստումների մասին տարածվող հեշթեգերն ու մանիպուլյատիվ լուրերը

Ի՞նչ հեշթեգեր են տարածվում   Կորոնավիրուսային համավարակի ցուցանիշների ավելացմանը զուգահեռ, նաև շատանում են պատվաստանյութերի մասին շրջանառվող տարբեր լուրերը: Դրանց դեմ հեշթեգերով տարբեր ակցիաներ են կազմակերպվում ֆեյսբուքյան խմբերում: Օրինակ տարածվածներից են ՝ #մի_պատվաստվեք , #ոչ_պատվաստումներին , #չենթարկվել_կառանտինին և այլն: Հեշթեգերով տարածում են մանիպուլյատիվ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ սունկ կայքերից : Ներկայացնում ենք շրջանառվող լուրերից մեկը: Օրինակ՝ Եթե չեք ցանկանա պատվաստվել, ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց գնալ կամ ընդունվել աշխատանքի. Ո՞վ է առողջապահության նախարարը մանիպույատիվ վերնագիրը կրող նյութը չի համապատասխանում բովանդակությանը: Հոդվածի մեջ ինտերակտիվ լինկ է դրված, որը տանում է հրապարակման հեղինակի՝ «Գեոպոլիտիկա» կայքի հիմնադիր Վահե Աղաջանյանի, ֆեյսբուքյան օգտահաշիվ: Սակայն նրա էջում այդ գրառումը բացակայում է: Նյութը պարբերաբար տարածվել է ֆեյսբուքյան 2 էջի միջոցով՝ Yerevan Info և Goodinfo TV : Երկուսն էլ հրապարակումնե...

Կեղծ էջերը վաճառում են «վստահելի» միջոցներ

  Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները:  Գրավիչ վերնագրեր Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն:  Այդ գովազդները բացելիս հաճախ տեսնում ենք կայքեր, որոնց հասցեները տարբեր են, բայց կառուցվածքը շատ նման է:  «Հերոսները » Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս: Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտություննե...

Խաբեության կայքեր

  Լրատվական կայքը հրապարակել է մի լուր ըստ, որի վարչապետի տիկին Աննա Փաշինյանը  վատ լուր է հրապարակել:  ՈՒսումնասիրեցինք կայքը. հրապարակումը կայքում կատարվել է 22.01.2021-ին  : ՈՒսումնասիրեցինք նաև Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզեցինք, որ նա հրապարակումը կատարել է 14.10.2019-ին    Լրատվական կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Կայքում հրապարակումը  կատարվել է 05.06.2021-ին  Հրապարակման մեջ գրված է, որ Ռիտա Սարգսյանը հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ ինչ-որ բան է անում: ՈՒսումնասիրենցինք Ռիտա Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:  Նա  20.11.2020-ին հրապարակում է կատարել, որտեղ նշել է Ռիտա Սարգսյանի մահվան մասին: ԱԺ պաշտոնական էջը հրապարակել է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ: New Channel tv  յութուբյան էջը տեղադրել է տեսահոլովակ,  որտեղ ասվում է, որ մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհ...